HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է բացահայտել

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  տեղեկացնում է, որ վերահսկողություն է իրականացնում ոչ պարենային արտադրանքի անվտանգության և չափումների միասնականության ապահովման, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման ոլորտներում:

Ստուգումների իրականացման ընթացքում Տեսչական մարմինը թիրախավորում է այն ոլորտները, որոնք ունեն առավել բարձր ռիսկայնության ցուցանիշ, մասնավորապես՝

  • օծանելիք և կոսմետիկ արտադրանքներ,

  • խաղալիքներ,

  • ավտոգազալիցքավորման ճնշակայաններ (ԱԳԼՃԿ),

  • ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք,

  • երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք:

Այս ոլորտներում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտվել են տարբեր բնույթի խախտումներ, որոնցից.

Օծանելիք և կոսմետիկ արտադրանք - արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի և մակնշման,

Խաղալիքներ - արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի և մակնշման,

ԱԳԼՃԿ - վաճառքն իրականացվել է խորանարդ մետրով` կիլոգրամի փոխարեն, ճնշումը գերազանցել է թույլատրելի չափը,

Ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք - վառելիքի փորձարկման արդյունքների ցուցանիշները չեն համապատասխանել տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության ցուցանիշններին՝ օկտանային թվի և ծծմբի պարունակության անհամապատասխանություն,

Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք - արտադրանքն իրացվել է առանց համապատախսանության գնահատման փաստաթղթի և մակնշման:

Ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրների վերացման և կանխարգելման նպատակով Տեսչական մարմինը իրազեկում հանդիպումներ է կազմակերպել տնտեսվարողների հետ թե Երևանում և թե մարզերում: Երևանում կազմակերպվել է հանդիպում երեխաների և դեռահասների համար նախատեսված, օծանելիք և կոսմետիկ, ինչպես նաև պետական գրանցման ենթակա ոչ պարենային այլ արտադրանք ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Մարզերում կազմակերպվել են հանդիպումներ ԱԳԼՃԿ-ների, բենզալցակայանների և ոչ պարենային արտադրանք ներմուծող, արտադրող և իրացնող տնտեսվարողների հետ: Հանդիպումների ընթացքում տնտեսվարողներին ներկայացվել են տեխնիկական կանոնակարգերի պահանջները, դրանց պարտադիր պահպանման հետ կապված՝ նրանց իրավունքներն ու պարտականությունները, ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները:

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կոչ է անում բոլոր սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր, չգնել առանց մակնշման և համապատասխանության գնահատման փաստաթղթի առկայության արտադրանք՝ որքան էլ դրանք ունենան մատչելի արժեք: Հայաստանում պետք է ձևավորվի իրացնող-սպառող շուկայական հարաբերությունների մշակույթ, որը կապահովի բացառապես անվտանգ և որակյալ արտադրանքի առկայություն հայաստանյան շուկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter