HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՍԴ անդամի պաշտոնում առաջադրվել է Վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանի թեկնածությունը

Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Դիլանյանի թեկնածությունը:

Արման Դիլանյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: 1996 թվականց աշխատել է Սահմանադրական դատարանում, 2006 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում, 2006-2013 թվականներին հանդիսացել է Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը: 2013 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վարչական դատարանի դատավոր: 2015 թվականից մինչ օրս դասավանդում է Փաստաբանության դպրոցում:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ՍԴ անդամի ընտրությունը փակ-գաղտնի ընթացակարգով է պատգամավորների ձայների առնվազն 1/3-ով:

ԱԺ ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությունը լինելու է վաղը` ժամը 10:00-ին:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter