Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ԲԴԽ-ն առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է: Խունդկարյանն աշխատել է գերագույն դատարանում, եղել է տնտեսական դատարանի դատավոր, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, ապա աշխատել Վճռաբեկ դատարանում: Ունի վաստակավոր իրավաբանի կոչում:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը փակ-գաղտնի ընթացակարգով է, թեկնածուն ընտրվում է պատգամավորների ձայների 1/3-ով:
Քվեարկությունը լինելու է վաղն առավոտյան տասին:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանը հունիսի 5-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Լուսանկարում ձախից՝ Երվանդ Խունդկարյանը, աջից՝ Արման Մկրտումյանը
Մեկնաբանել