HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ պետը հաստատեց, որ գաղտնալսված խոսակցությունն իրական է

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատեց, որ իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որի ձայնագրությունը հայտնվել է ինտերնետում, եղել է իրենց մասնակցությամբ:

«Շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է հանրապետության ԱԱԾ տնօրենի և հատուկ քննչական ծառայության պետի խոսակցությունը: Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն և կպարզվի ձայնագրության աղբյուրը և թե ով է ձայնագրել այդ խոսակցությունը»,- այսօր հրավիրած ասուլիսին ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ իր տեղեկությամբ՝ գլխավոր դատախազությունում արդեն իսկ հարուցվել է քրեական գործ:

Խոսակցության բովանդակային կողմին Վանեցյանը հատուկ չցանկացավ անդրադառնալ, բայց ասաց, որ այն տեղի է ունեցել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին դատավճռի հրապարակման օրը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանի առջև կանգնած էին հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պետք էր 100% համոզված լինել, որ այդ գործում որևէ թերացում և թերություն չկա: Նման քննարկում իմ և պարոն Խաչատրյանի միջև կայացել է և եղել է զուտ իրավաբանական քննարկում»,- ասաց Վանեցյանը:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հավելեց, որ ինքը ԱԱԾ պետին է ներկայացրել ձերբակալման իրավական հիմքերը:

«Ես սա դիտարկում եմ որպես Մարտի 1-ի բացահայտմանը խոչընդոտելու փորձ: Սա ինքն իրեն հանցանք է անձի մասին առանց պատշաճ թույլտվության, դատարանի սանկցիայի տեղեկություններ հավաքել և հրապարակելը, որի կապակցությամբ արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»,- ասաց Խաչատրյանը:

Վանեցյանը հստակեցրեց նաև, որ խոսակցության ժամանակ եղել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում՝ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով:

Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter