Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Լենա Նազարյան. «Եթե գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին, ուրեմն կարող էին գաղտնալսել պաշտպանության նախարարին, անվտանգության խորհրդի քարտուղարին»



ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի գաղտնալսմանը: Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը համատեղ հրավիրված ասուլիսին հայտարարեցին, որ իրենց գաղտնալսել են, խոսակցությունն իրական է:

«Գաղտնալսումից պարզ է մի բան, որ դատավորներին ոչ մի հրահանգ չի տրվել ու չի տրվելու, եղել է մի ուղերձ՝ չվախենալ, չկաշկանդվել, եթե կան օրինական հիմքեր, կալանավորել»,- ասաց պատգամավորը:

Լենա Նազարյանի համոզմամբ՝ դատավորները տարիներ շարունակ այն պրակտիկան են կիրառել, որ այս կամ այն պաշտոնյաներին են զանգահարել հարցրել, թե ինչ վճիռ կայացնեն, սակայն այժմ իրավիճակ է փոխվել:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ-ում գաղտնալսում կարող են իրականացնել միայն համապատասխան պետական կառույցները:

«Ցանկացած այլ դեպքում անձանց գաղտնալսումը գործիք է, որը օգտագործվում է պետության շահերի դեմ, եթե գաղտնալսում են ԱԱԾ տնօրենին, ուրեմն կարող են կամ կարող էին գաղտնալսել պաշտպանության նախարարին, անվտանգության խորհրդի քարտուղարին, և ի՞նչ իմանանք, թե այդ նյութերը չեն օգտագործվելու մեր պետության դեմ, չեն դարձել շանտաժի նյութ»,- ասաց Նազարյանը:

Լենա Նազարյանը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազությունը գաղտնի ձայնագրության փաստի հիման վրա քրեական գործ է հարուցել, «հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր պետության մեջ փորձում են պետություն լինել»:

Նազարյանի ելույթից հետո արձագանքեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ կարծում էր՝ այդ ձայնագրությունը իրական չէ, սակայն եթե կողմերը ընդունել են, իր պատրաստած հայտարարությունը կփոխի և այլ հայտարարությամբ հանդես կգա:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Albert19:21 - 11 սեպտեմբերի, 2018
А это потому, что преступники продолжают жить за счёт народа, хотя им место в тюрьме. Пора понять раз и навсегда, республиканец,вор и грабитель родного дома и семьи, патологически неисправим.А вы хоть и вынужденно, с ними цацкаетесь...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ