Վարչապետն այսօր անվտանգության խորհրդի պայմանական նիստ է հրավիրել
«Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում Հայաստանի վարչապետ, անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է անվտանգության խորհրդի պայմանական նիստ:
Վարչապետը ներկայացրել է, ըստ զորավարժությունների սցենարի, Հայաստանի Հանրապետության շուրջ ծավալվող իրավիճակը, այնուհետև լսել Անվտանգության խորհրդի անդամների պայմանական զեկույցներն ու առաջարկությունները:
Վարչապետի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը, զորավարժությունների սցենարով պայմանավորված, մի շարք հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին:
Վարչապետն ընդգծել է «Շանթ-2018» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության անցկացման կարևորությունը՝ խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի անցման իրավիճակում Հայաստանի պետական մարմինների պատրաստվածության աստիճանը փորձարկելու, օպերատիվ և համակարգված աշխատելու համատեքստում:
Մեկնաբանել