Քաղաքացին կամովին հանձնել է զենք-զինամթերքը
ՊՆ ռազմական ոստիկանության կոչին ընդառաջ, սեպտեմբերի 10-ին քաղաքացի Գ.Գ.-ն զանգահարել է ՌՈ աշխատակցին և հայտնել, որ ցանկանում է կամովին հանձնել իր տանը ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Ռազմական ոստիկանության աշխատակիցներն այցելել են Գ.Գ.-ի բնակարան, որտեղ քաղաքացին հանձնել է մեկ AKC 74 տեսակի ինքնաձիգ, 5 հատ ինքնաձիգի պահեստատուփ, 270 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, 27 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, 2 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 12.7 մմ տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև յուղման և պիտույքների պահունակ։ Քաղաքացին ցանկանում է, որ այդ զենք-զինամթերքը հետագայում ծառայի ՀՀ բանակին։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Գ.Գ.-ն բացատրություն է տվել այն մասին, որ նշված զենք-զինամթերքը 1994թ-ին բերել է Քարվաճառի ազատագրման մարտերից հետո։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել