HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տիգրան Ուրիխանյանը՝ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Խորհրդարանը քննարկում է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ պաշտոնը թափուր էր մնացել «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ մանդատը վայր դնելուց հետո: «Ծառուկյան» խմբակցությունը այս պաշտոնում առաջադրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի թեկնածությունը: Թեկնածությունը ներկայացրեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Տիգրան Ուրիխանյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ու խմբակցության ղեկավարին վստահության և իր թեկնածությունն առաջադրելու համար՝ վստահեցնելով, որ հանձնաժողովն աշխատելու է  21-րդ դարին համահունչ ու լինելու է նախաձեռնող:

«Պատրաստ եմ ծառայել հայոց խորհրդարանին»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը փակ-գաղտնի ընթացակարգով է նախատեսված՝ քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter