HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Հայաստանում ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:

Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում ընթացիկ համագործակցությունը և դրա զարգացման հեռանկարները: Արծարծվել են համատեղ ծրագրերին, այդ թվում՝ Ամուլսարի ներդրումային ծրագրի ընթացքին և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter