ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Վարչապետը վստահեցնում է՝ կարող է հրապարակել իր հեռախոսային խոսակցությունները



ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը ընթերցեց ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնազերծված խոսակցությունից մի քանի հատված և դիմելով վարչապետին` հետաքրքրվեց, թե այդ հարցով իր հետ հեռախոսային խոսակցություն եղել է, թե ոչ:

«Երբ ես ՀՔԾ պետի թեկնածու եմ առաջադրել, թեկնածուի հետ ունեցել եմ պայմանավորվածություն, որ բոլոր գործերը պետք է քննվեն օրենքի տառին համապատասխան, ՀՀ-ում չկան անձեռնմխելի մարդիկ, և եթե քննության օբյեկտիվ ընթացքը հանգեցնում է որևէ մեկին ձերբակալելու և կալանավորելու անհրաժեշտության, ուրեմն դուք պետք է այդ գործողությունը անեք՝ անկախ նրանից, թե ում մասին է խոսքը: Որից հետո ժամանակ առ ժամանակ եղել են դեպքեր, երբ փորձ է արվում ինձ հետ ճշտել, թե ես լուրջ էի ասում, որ ա´յո, կարելի է օբյեկտիվ քննություն իրականացնել ՀՀ-ում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց, որ ԱԱԾ տնօրենի հետ է խոսակցություն ունեցել այդ թեմայով, և նրանից է տեղեկացել, որ ՀՔԾ-ն նման որոշում է կայացրել.

«Քանի որ հարց է եղել, ասել եմ, որ ինչպես և պայմանավորվել էինք, որևէ քաղաքական խոչընդոտ որևէ գործի քննության համար չկա, և եթե քննչական մարմինը գտնում է, որ որևէ մեկին պետք է կալանավորել, իհարկե պետք է տեղի ունենա»,- ասաց Փաշինյանը:

Շուշան Սարդարյանը հետաքրքրվեց, թե ինչ է անելու վարչապետը, երբ համացանցում հայտնվեն նաև իր հեռախոսային խոսակցությունները:

«Ես կարող եմ իմ ունեցած խոսակցությունները հրապարակել ինքս, ոչ մի խնդիր չկա»,- ասաց Փաշինյանը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ