Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Նիկոլ Փաշինյանը կշարունակի նախընտրական քարոզարշավին մասնակցել. օրենքը թույլատրում է



ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ մինչ երեկ վերջինս հանրահավաքում «բոցաշունչ ելույթ էր ունենում», Ադրբեջանը գնդակոծում էր Բաղանիս գյուղն ու կրակոցներ արձակում Վազաշենի ուղղությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Զինված ուժերն օպերատիվ արձագանքել են և լռեցրել կրակակետերը: Պատգամավորը հետաքրքրվում էր, թե վարչապետը չի՞ ցանկանում արդյոք այցելել սահմանամերձ համայնքներ ու քաջալերել բնակիչներին, Փաշինյանն արձագանքեց, որ արդեն եղել է Տավուշի մարզում, նաև Բաղանիս համայնքում, հանդիպել մարդկանց, քանի որ սահմանապահ գյուղերում ստեղծված իրավիճակը կարևորում է:

Մարգարիտ Եսայանի համոզմամբ՝ երկրում անկայուն քաղաքական իրավիճակ է, և փոխարեն վարչապետը պետականաշինությամբ զբաղվի, նախընտրական քարոզարշավի է մասնակցում: Վարչապետը հարցրեց, թե պատգամավորը երբ է վերջին անգամ Երևանի ու Հայաստանի փողոցներում եղել, և եթե ֆեյսբուքյան ինչ-որ խմբերում անկայուն վիճակ է, դա դեռ չի նշանակում, որ երկրում անկայուն վիճակ է: ՀՀԿ-ական պատգամավորն այնուամենայնիվ կոչ արեց վարչապետին արձակուրդ վերցնել և նոր մասնակցել նախընտրական քարոզչությանը: Վարչապետն արձագանքեց, որ օրենսդրությամբ չի արգելվում վարչապետին մասնակցել քարոզարշավին, ուստի և շարունակելու է հանրահավաքներին մասնակցել:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ