HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը՝ ԿԳ նախարարին

Հարգելի պարոն Աշոտյան,

Սույն թվականի հունվարի 16-ին ներկա եմ եղել Լոռու մարզի մարզպետ պարոն Նալբանդյանի հանդիպմանը Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ: Կոլեկտիվը պնդում է, որ դպրոցի կառավարման խորհրդի կազմը 2010-ին ձեւավորվել է ՀՀ հանրակրթական հաստատությունների օրինակելի կանոնադրության պահանջների խախտմամբ, որի մասին Ձեզ նամակով տեղեկացրել են սույն թվականի հունվարի 12-ին:

Նույն խախտումը, ի դեպ, ԿԳՆ կրթության տեսչությունը հայտնաբերել է Գավառի թիվ 1 հատուկ դպրոցի կառավարման խորհրդի կազմի ընտրության ժամանակ, որի վերաբերյալ իմ հարցմանն ի պատասխան Դուք 12.01.2012թ. N 01/07.2/109-12 թվակիր նամակում պատասխանել եք. «09.12.2011թ. տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը չի կայացել` կառավարման խորհրդի իրավազոր չլինելու պատճառով եւ առաջարկվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետին` վերացնելու դպրոցի կառավարման խորհրդի կազմավորման գործընթացում թույլ տրված խախտումներն ու թերությունները, ինչպես նաեւ կարգապահական տույժի ենթարկել պատասխանատուներին»:

Խնդրում եմ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն 10-օրյա ժամկետում տրամադրել ինչպե՞ս են ընտրվել Լոռու մարզի Աքորի գյուղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի կազմում ներկայացված ծնողական եւ մանկավարժական խորհրդի անդամները:

Կից ներկայացնում եմ ինձ տրամադրված փաստաթղթերի պատճեները:

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքով`
Անահիտ Բախշյան
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter