HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյան. «Կանզասի ազգային գվարդիան փայլուն կերպով է իրականացնում համագործակցությունը»

Սեպտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Հայաստանում  ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Այս մասին հաղորդում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցությանը և հետագա հեռանկարներին առնչվող հարցեր:

ՀՀ զինված ուժերի և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը և Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին: Կողմերը բարձր են գնահատել ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության մակարդակը:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնվելու, տևական և շարունակական բնույթ է կրելու՝ ի շահ մեր երկու ժողովուրդների բարօրության, խաղաղության և միջազգային կայունության ամրապնդման:

ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը նշել է. «Այսօր մենք տոնում ենք Հայաստանի և Կանզաս նահանգի միջև գործընկերության 15 տարին: 2003թ. սկսած Կանզասի ազգային գվարդիան օգնել է կատարելագործել Հայաստանի սերժանտական կորպուսի կարողությունները, ամրապնդել ռազմաբժշկական, խաղաղապահ գործառույթները, զարգացնել շարժական հոսպիտալների գործարկման, աղետների արձագանքման և մարդասիրական օժանդակության կարողությունները: Արդյունքում Կանզաս նահանգի և Հայաստանի միջև ձևավորվել է ամուր ու տևական բարեկամություն, որն ապագայում ևս կշարունակի աճել»:

Հայաստանի զինված ուժերի և ԱՄՆ-ի Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության 15-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է ՀՀ ՊՆ պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter