HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կոթի գյուղում գնդակոծությունից վիրավորվել է Սուրեն Սեփխանյանը

Սեպտեմբերի 16-ին ադրբեջանական կողմը խոշոր հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղը։ «Հետք»-ի հետ զրույցում Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ գիշերը` ժամը 24:00-ի սահմաններում, կրակոցներ են եղել, տեւել են շուրջ մեկ ժամ:

«Գնդակոծության հետեւանքով վիրավորվել է գյուղի բնակիչ 60-ամյա Սուրեն Սեփխանյանը։ Վիրավորումը եղել է սրունքի հատվածում, վիճակը նորմալ է։ Այս պահին գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում»,- հայտնեց Ֆ. Մելիքյանը։

Վարչական ղեկավարը նշեց, որ գնդակոծության հետեւանքով պատճառված նյութական վնասների մասին դեռ չի կարող որեւէ կոնկրետ տեղեկություն տրամադրել, քանի որ ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ Այս պահին Կոթի գյուղում խաղաղ է։

Երեկ կրակոցները են հնչել նաեւ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի ուղղությամբ։ «Հետքը» անդրադարձել էր, որ սեպտեմբերի 2-ից մինչեւ 11-ը, երեկոյան ժամերին ադրբեջանական կողմը խոշոր հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս եւ Վազաշեն գյուղերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter