HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կադաստրի կոմիտեն ծառայողական մեքենաների կեսից ավելին պետությանն է վերադարձնում

Անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաների կեսից ավելին՝ 41-ը ( մոտ 55 տոկոսը ), կվերադարձվի պետությանը: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն հայտնում է, որ այսօրվանից սկսվել է մեքենաները Պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։ 

Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ը Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են միչ օրս։ Սեպտեմբերի 17-ին հրավիրած աշխատանքային հերթական խորհրդակցությանն աննախադեպ այս որոշման մասին հայտնելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը փոխանցեց նաև, որ վերադարձվելիք մեքենաների թիվը, ինչպես  նաև պահելիք 34-ի բաշխման հաշվարկն արվել է ճշգրիտ չափանիշներով՝ «բոլորին նույն մոտեցումը» տրամաբանությամբ.

«Շատ հստակ մոտեցում ենք մշակել, այսինքն, այնպես չի լինի, որ այսինչ պաշտոնյան մեր մշակած չափանիշներով ծառայողական մեքենա չպետք է ունենա, բայց բացառության կարգով նրան մեքենա տրամադրվելու է»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter