HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Սահմանվել են նոր սակագնային քվոտաներ մսամթերքի և կաթնային շիճուկի համար

2019թ. երրորդ երկրներից ներմուծվող գյուղատնտեսական մի շարք ապրանքների, մասավորապես՝ մսամթերքի և կաթնային շիճուկի վրա սահմանվել են սակագնային քվոտաներ: Այս մասին նշված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Սակագնային քվոտաները սահմանվում են ԵԱՏՄ Համաձայնագրի համապատասխան՝ լրացնելու միության երկրներում եղած մսի հումքի և կաթնային շիճուկի պակասը:

Այդ ապրանքների ներկրման ժամանակ նվազեցվելու են մաքսատուքերը, ինչը, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտա կրճատել արտադրողների ծախսերը, միևնույն ժամանակ՝ շատացնել 2019թ. շուկայում իրացվելիք մսամթերքի  և կաթնային շիճուկի քանակը:

2019թ. ամենաշատ սակագնային քվոտան սահմանված է Ռուսաստանի Դաշնության համար՝ 570 հազար տոննա մեծ եղջերավոր անասուն, 430 հազար տոննա խոզի միս, 364 հազար թռչնի միս և 15 հազար տոննա կաթնային շիճուկ:

Երկրորդը՝ Ղազախստանն է՝ ընդհանուր160 հազար տոննա մսամթերքով, երրորդը՝ Բելառուսը՝ մոտ 30 հազար տոննայով:

Հայաստանը նշված ապրանքների ներկրման համար անցումային շրջանում արդեն կիրառում է ավելի ցածր մաքսատուրքեր, քան նախատեսված է ԵԱՏՄ անդամ այլ պետությունների համար: Այդ պատճառով 2019թ. Հայաստանում մսամթերքի և կաթնային շիճուկի համար սակագնային քվոտաներ չեն պահանջվում:
Նշենք, որ Հայաստանը մսամթերք ներմուծում է հիմնականում ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Ուկրաինայից։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter