HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ

Կենտրոնական բանկում այսօր գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ` միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, արժութային քաղաքականության վերաբերյալ հարցեր: Մասնակիցներին ներկայացվել է ՀՀ դրամական փոխանցումների միասնական համակարգը:

Միջոցառման շրջանակում ստորագրվել է ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակման վերաբերյալ համաձայնագիր:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը և Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր, ինչը կողմերին կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում փորձի փոխանակման, հանցագործությունների կանխարգելման, տեղեկատվության փոխանակման առավել լայն հնարավորություններ է ընձեռում:

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստին հաջորդել է ԱՊՀ Միջպետական բանկի խորհրդի հերթական՝ 57-րդ նիստը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի նախագահությամբ Միջպետական բանկի խորհրդի նիստին քննարկվել են Միջպետական բանկի գործունեության առնչվող ընթացիկ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter