HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարը հանդիպել է FAST-ի հիմնադիր տնօրենի հետ

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր գրասենյակում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը FAST հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության նախարարության և Հիմնադրամի համագործակցության ուղիները: Ներկայացվել են զինծառայողների կրթական նոր ծրագրերի համար մշակված դասընթացները, դրանց ներդրման ժամկետներն ու ձևաչափերը: Կրթական ծրագրերը ներառելու են տվյալագիտության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և զինված ուժերի համար հեռանկարային կիրառություններ ունեցող այլ ոլորտներ:

Պաշտպանության նախարարն ընդգծել է զինված ուժերում բարձրորակ կրթական ծրագրերի ստեղծման և զինծառայողների գիտատեխնիկական հմտությունների զարգացման կարևորությունը:

«Ծրագրերը միտված են միջազգային լավագույն փորձի կիրառությամբ ռազմական և քաղաքացիական ոլորտների միջև «տաղանդների շրջապտույտ» ստեղծելուն: Վերջինս կնպաստի նաև նորարարությունների քաղաքացիական էկոհամակարգի զարգացմանը», - նշել է Արմեն Օրուջյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter