HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրասիական շաբաթն» այս տարի կանցկացվի Հայաստանում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Հայաստանում կանցկացվի «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթը» ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումն է։ Այս մասին տեղեկացնում Բիզնես Արմենիան: Միջոցառումն ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։

Այս տարի գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից մոտ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։ «Եվրասիական շաբաթի» շրջանակում տեղի կունենա նաև ցուցահանդես, որի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Յուրաքանչյուր երկրից միջազգային էքսպոյին կմասնակցի 30 ընկերություն՝ սննդարդյունաբերության, դեղագործության, թեթև արդյունաբերության, շինանյութերի արտադրության, ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության, ոսկեգործության ոլորտներից։ 

«ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողների համար «Եվրասիական շաբաթը» լավ հնարավորություն է նոր գործնական կապեր հաստատելու, արտահանման և ներդրումների գործարքներ կնքելու համար»,- նշել է Բիզնես Արմենիայի Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

«Տեղի են ունենալու նաև B2B հանդիպումներ, որի համար անհրաժեշտ է պաշտոնական կայքում գրանցվել, ընտրել ընկերություններին և նշանակել հանդիպումներ»,- նշել է Բիզնես Արմենիայի Արտահանման աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։

Ցուցահանդեսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է։ Հայաստանյան ընկերությունների հայտերի հավաքագրումը կատարում է Բիզնես Արմենիան, մասնակցությունը հաստատում է ԵԱՏՀ ստեղծած կազմկոմիտեն։

Մանրամասների համար կարող եք նայել հետևյալ հղումները (1, 2

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter