HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Սաչկովը՝ Փաշինյանին. «Սա հակասում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական որոշումներն առաջ մղելու Ձեր մոտեցմանը»

«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով մեղադրվող Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն, ՌԴ քաղաքացի Վլադիմիր Սաչկովին դատարանը թույլ չի տվել մասնակցել տեխնոլոգիական սեմինար-հանդիպմանը:

Վլադիմիր Սաչկովը, հիշեցնենք, գրավի դիմաց ազատ արձակվեց, սակայն դատական գործընթացը մշտապես ձգձգվում է և արդեն 3 տարի է՝ ավարտին չի հասնում: Ազատության մեջ նա սկսել է աշխատել հայկական «Նամլոկ» ՍՊԸ-ում:

«Վելկոմ» ծառայությունների մատուցման ունիտար ձեռնարկությունը հրավիրել է նրան Մինսկ՝ մասնակցելու 2018թ. սեպտեմբերի 20-ից 22-ին կայանալիք աշխատանքային հանդիպումներին` կապված տվյալների մշակման կենտրոնների կառուցման, հաճախորդների համար հավելվածների վիրտուալացման, ինչպես նաև փորձի փոխանակման և ներկայացման, լավագույն տեխնիկական որոշումների ցուցադրման հետ։

Սեպտեմբերի 17-ի նիստի ժամանակ դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժել է պաշտպանության կողմի միջնորդությունը 2 օրով Հայաստանից դուրս գալու մասին սեմինարին մասնակցելու համար, որում հայկական ընկերությունը ծրագրում էր ներկայացնել բարձր տեխնոլոգիական հիպերկոնվերգենտ որոշումներ, որոնք կատարվել են Հայաստանում «Նամլոկ» ընկերության կողմից։

Վլադիմիր Սաչկովն այս առիթով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ այս քայլը հակասում է Հայաստանում բարձր տեխնոլոգիական որոշումներն առաջ մղելու վարչապետի մոտեցմանը։

«Միջազգային ընկերությունը, որն ինձ հրավիրել է, ծանոթ է իմ դատավարական կարգավիճակին և այդ կարգավիճակում սահմանափակումներ չի տեսնում, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով` բոլոր ձևականությունների պահպանմամբ, կարճաժամկետ ժամանակով մեկնելու համար։ Նրանք հետևում են իմ նկատմամբ դատարանի վերաբերմունքին և ձևավորում բացասական վերաբերմունք ընդհանուր առմամբ Հայաստանի օրենսդրության նկատմամբ, քանի որ օրենսդրությունում գրված է մի բան, իսկ գործնականում ամենաթողություն է»,- գրել է Վլադիմիր Սաչկովը:

Վ. Սաչկովն ասում է, որ Հայաստանում հատկապես փոքր և միջին բիզնեսի աշխատանքն է ձևավորում ՏՏ մասնագետների իմիջը և աշխատանքով ապահովվածությունը, իսկ դատավորի նման գործողություններով, միայն այն գումարով, որը նա ծախսում է իր անգործության վրա, Հայաստանին վնաս է պատճառվում։

Հաշվի առնելով այս ամենը և կոչ չանելով միջամտել դատավարությանը՝ Վլադիմիր Սաչկովը վարչապետին խնդրել է ուշադրությունը դարձնել Ա. Բեկթաշյանի կողմից արդար դատաքննության, անձնական և ընտանեկան կյանքի իր իրավունքների պարբերաբար խախտումներին և դատավորի կողմից իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն։

Սրանից բացի՝ Վլադիմիր Սաչկովը դիմել է նաև արդարադատության նախարարին արդար դատաքննության իրավունքն ապահովելու հարցով: Սակայն ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը հայտնել է, որ Սաչկովի պահանջների քննությունը դուրս է նախարարության իրավասությունից:

Ինչ վերաբերում է վարքագծի կանոնների խախտման հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցին, ապա Նարեկ Ղազարյանը հայտնել է, որ Սաչկովի դիմումները չեն պարունակել դատավոր Բեկթաշյանի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտումներ կատարելու վերաբերյալ հիմքերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter