HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանու ավագանու ընտրության օրը ոստիկանների գործողությունները կվերահսկվեն թեժ գծի միջոցով

Ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը՝ Ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իր առաքելությանը և գործառույթներին համապատասխան, նախատեսում է ներգրավվածություն ունենալ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:

Մասնավորապես, ընտրության օրը՝ քվեարկության և դրանց արդյունքների ամփոփման ամբողջ ժամանակահատվածում, Հասարակական խորհրդի անդամները ոստիկանության կենտրոնական ապարատում հերթափոխով կիրականացնեն հերթապահություն և կսպասարկեն հատուկ այդ նպատակով բացված թեժ գիծը (հեռ. 010-54-41-22): Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր այն ահազանգերը, որոնք բացառապես կվերաբերեն ոստիկանության ծառայողներին՝ ինչպես տեղամասային ընտրական կենտրոններում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողությունների կամ անգործության, ոստիկանի կերպարին անհարիր վարքագծի դրսևորման դեպքերին, այնպես էլ ոստիկանի նկատմամբ հակաիրավական գործողությունների դեպքերին:

Անհրաժեշտության դեպքում, ըստ ստացված ահազանգի կարևորության և հրատապության աստիճանի, Հասարակական խորհրդի հերթապահող խմբի ներկայացուցիչները օպերատիվ կերպով կարձագանքեն դեպքերին, ընդհուպ մինչև՝ կգտնվեն տեղերում և կպարզեն կատարվածի հանգամանքները՝ անհապաղ տեղեկացնելով ոստիկանության պետին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter