HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ:

Ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով:

Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի պատասխան Արմեն Մինասյանը նշել է, որ համատեղ նախագծերի մշակումը հնարավոր է Հայաստան-Իրան միջկառավարական և մասնավոր ծրագրերի շրջանակներում՝ հայկական ընկերությունների հետ համատեղության կարգով:

Քննարկվել է սոցիալական ու մատչելի բնակարանաշինության իրանական փորձը, որն ուսումնասիրելու և արդյունավետ համարվելու դեպքում հնարավոր է կիրառել նաև Հայաստանում:

Քննարկվել է նաև ոլորտում իրանական կողմի մասնավոր ներդրումային պատրաստակամությունը՝ Քաղաքաշինության կոմիտեի մշակած ռազմավարության շրջանակներում:

Խոսվել է շինարարության տարբեր ոլորտներում իրանական ստանդարտ և արտոնագրված արտադրությունների ինֆորմացիայի բազայի ստեղծման մասին՝ Հայաստանում ոլորտի մասնագետներին իրազեկելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter