HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը՝ անկախության օրվա միջոցառումների վերաբերյալ

Անկախության օրը կայանալիք միջոցառումների պատճառով մի շարք փոփոխություններ տեղի կունենան։ Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ ՃՈ հայտարարությունն ամբողջույթմաբ ներկայացնում ենք։

Հայտնում ենք, որ սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում կայանալիք միջոցառումների կապակացությամբ սեպտեմբերի 20-ին ժամը 20-ից մինչև միջոցառումների ավարտն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակում, Շահումյան հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցներում, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոցի խաչմերուկից դեպի Հանրապետության հարապարակ և Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ տանող հատվածներում։

Իսկ սեպտեմբերի 21-ին ժամը 10-ից մինչև միջոցառումների ավարտն արգելվելու է տրանսպորտային միջոցներով Հանրապետության հրապարակ մուտքը Գրիգոր Լուսավորչի-Իտալիայի փողոցների խաչմերուկից, Գրիգոր Լուսավորչի-Զաքյան փողոցների խաչմերուկից, Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի խաչմերուկից, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկից, Պուշկինի-Կողբացու փողոցների խաչմերուկից, Կողբացու-Արամի փողոցների խաչմերուկից, Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից, Սախարովի հրապարակից, Հանրապետության-Արամի փողոցների խաչմերուկից, Հանրապետության-Բուզանդի փողոցների խաչմերուկից, Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկից, Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter