Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ֆրանսերեն սովորել
Կառավարության հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց ֆրանսերեն սովորելու կոչով։ Փաշինյանը տեղեկացրեց, որ սեղաններին է ոստիկանության նվերը կառավարության անդամներին՝ հայերեն-ֆրանսերեն զրուցարան։ Վարչապետը հիշեցրեց, որ առաջիկայում Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է։
«Սա շատ լավ առիթ է մեզ համար, որ մեր իմացած լեզուների քանակն ավելացենք, ես կարծում եմ, որ նոր Հայաստանում ՀՀ քաղաքացիները պետք է մի քանի օտար լեզու իմանան, ու գագաթնաժողովը լավ առիթ է, որ այս ուղղությամբ մեկ քայլ անենք»,- ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ զրուցարան կլինի ոստիկանության աշխատակիցների մոտ, և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց, թե ինչ տպաքանակով է այն տպագրվել:
«Չեմ կարող ասել տպաքանակը, բայց ոստիկանության ծառայողները, ովքեր շփվելու են հյուրերի հետ, կունենան»,- ասաց Օսիպյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-12-ը Երևանում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։
Մեկնաբանել