HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վարդաշեն» ՔԿՀ-ում իրավիճակը խիստ վտանգավո՞ր է

«Հետքը» գրությամբ դիմել էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` խնդրելով թույլ տալ տեսակցել և հարցազրույց անցկացնել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Սարգիս Հացպանյանի հետ:

Մեր նամակն ուղարկվել էր Քրեակատարողական վարչություն, եւ երկու շաբաթ անց ՔԿՎ Հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը պատասխանել էր, թե դիմումը բավարարել հնարավոր չէ՝ «քրեակատարողական ծառայությունում աշխատանքային ծանրաբեռնվածության ներկայիս պայմաններում»: Իսկ հեռախոսազրույցի ընթացքում Բաբայանը հայտնել է, որ թույլտվություն ստանալու համար նորից դիմենք 1-2 ամսից:

Առաջին անգամը չէ, որ Արսեն Բաբայանից նման պատասխան ենք ստանում: Այս մասին հայտնելով նախարար Թովմասյանին՝ «Հետքը» խնդրել էր տեղեկացնել, թե ի՞նչ երկամսյա «ծանրաբեռնվածություն» է, որ դատապարտյալներին տեսակցել հնարավոր չէ: Քրեակատարողական հիմնարկներում արտառոց միջադեպե՞ր են գրանցվել : Ու քանի որ ՔԿՀ-ներն արդարադատության նախարարության ենթակայության տակ են, Թովմասյանին խնդրել էինք հայտնել՝ լրագրողներին ե՞րբ թույլ կտան այցելել այդ հիմնարկներ:

Այս անգամ եւս մեզ պատասխանել է Արսեն Բաբայանը՝ նորից կրկնելով նույն բանը՝ հիմա էլ մերժումը պայմանավորելով «կազմակերպչական եւ անվտանգության ապահովման» խնդիրներով: Թե ի՞նչ են կազմակերպում կամ ի՞նչն է վտանգավոր, թերեւս գիտեն Արսեն Բաբայանն ու Հրայր Թովմասյանը:

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter