HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սանիթեքը» վստահեցնում է՝ տեխնիկական վերազինման շնորհիվ կվերանան վերջին ամիսներին առաջացած խնդիրները

«Սանիթեք» ընկերությունը հաղորդագրություն է տարածել ներկրված նոր աղբատար մեքենաների մասին՝ վստահեցնելով, որ տեխնիկական վերազինման շնորհիվ կվերանան վերջին ամիսներին առաջացած խնդիրները: Հաղորդագրությունը նույնությամբ նեկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հայաստան ուղևորված նոր մեքենաները արդեն համալրել են մեր ավտոպարկը եւ վաղ առավոտվանից միացել են աղբահանության գործին։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել նաեւ տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները։

Ավտոպարկի թարմացման եւ աղբադույլերի ավելացման գործընթացը շարունակական բնյութ է կրելու։

Վստահեցնում ենք, որ տեխնիկական վերազինման շնորհիվ, շուտով կվերանան այն բոլոր խնդիրները ու քննարկման թեմաները, որոնք վերջին ամիսներին առաջացել են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter