HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արթուր Վանեցյան. «Քաղաքապետ է ընտրվելու ժողովրդի տված քվեով»

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ով ընտրության էր եկել Արաբկիր վարչական շրջանի 4/35 ընտրատեղամասում, լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ընտրությունները տարբերվելու են բոլոր նախորդ ընտրություններից. «Տարբերվելու են նրանով, որ լինելու է ժողովրդի կամքը, և ժողովրդի տված քվեով ընտրվելու է քաղաքապետ, և որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այս ընտրության մեջ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ կոչ է արել, ԱԱԾ տնօրենին ահազանգերի առնչությամբ գաղտնալսումներ իրականացնել, քանի որ ըստ Զոհրաբյանի իրենք ահազանգ են ստացել, որ որոշ քաղաքացիներ զանգահարում են մարդկանց ու կոչ անում ընտրել Նիկոլ Փաշինյանին, Վանեցյանն արձագանքեց.
«ԱԱԾ-ն իր լիազորությունների շրջանակում մշտապես կատարում է իր աշխատանքը, ԱԱԾ-ն չպետք է բարձրաձայնի իր կատարած աշխատանքի մասին, հավատացած եղեք, եթե ԱԱԾ-ն ստանա որևէ ահազանգ, որը հիմք կտա իրականացնել համապատասխան միջոցառումներ և մարդկանց օրենքի շրջանակում պատասխանատավության ենթարկել, վստահ եղեք, որ կանենք առանց մի րոպե հապաղելու»:
Վանեցյանի վստահեցմամբ՝ եթե լինի մարդկանց խումբ, ովքեր կխախտեն օրենքը, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժին են աջակցում, պատասխանատվության կենթարկվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter