HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

2/46 տեղամասի քվեախցիկին նայող տեսախցիկ կա

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 2/46 ընտրատեղամասն այնպես է կահավորված, որ քվեախցիկի անմիջապես վերևում տեսանելի է առաստաղին ամրացված տեսախցիկը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Աննա Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե դա ինչ տեսախցիկ է: Նա պատասխանեց, թե դպրոցի տեսախցիկն է: Նախագահը սկզբում դժվարացավ ասել` տեսախցիկը միացվա՞ծ է, թե ոչ, սակայն հասկանալով, որ տեսախցիկի առկայությունը քվեախցիկի վերևում խնդրահարույց է` շտապեց հավաստիացնել, որ դպրոցի պահակն ասել է, թե տեսախցիկը չի աշխատում:

Նշենք, որ թիվ 2/46 տեղամասը գտնվում է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի շենքում:

Հ.Գ. Մեր կողմից տեսախցիկի առկայությունն արձանագրելուց հետ հանձնաժողովի նախագահի ցուցումով հանձնաժողովի անդամներից մեկը ստվարաթղթով ծածկեց տեսախցիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter