HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

9/24 ընտրատեղամասում մարդիկ միմյանց «լավ ընտրություն» են մաղթում

Երևանի ավագանու ընտրություններին ակտիվ մասնակցում են Կենտրոն համայնքի բնակիչները: 9/24 ընտրատեղամասում ժամը 10:00-ի դրությամբ մասնակցել է 67 քաղաքացի: Այս մասին մեզ տեղեկացրեց հանձնաժողովի քարտուղար Լիլիթ Իվանյանը: «Ունենք  թվով 1806 ընտրող, 8:00-10:00 ընկած միջակայքում քվեարկել են 67-ը, ասաց նա` հավելելով, որ ոչ մի խնդիր մինչ այժմ չեն ունեցել»:

Ժամը 10:28 դրությամբ քվերակելու խնդիր ունեցավ մի կին, ում անձնագիրը սարքը չկարողացավ ընթերցել. անձնագիրը հին էր: Ընտրատեղամասից նրան հորդորեցին բերել նույնականացման քարտ: 

Այս ընտրատեղամասում վստահված անձ ունեն քաղաքական 12 ուժից երեքը` «Իմ քայլը», «Լույս» դաշինքը և «Ռեֆորմիստների կուսակցությունը»: Կան նաև դիտորդներ «Ասպարեզ» ակումբից և ԹԻՀԿ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter