HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ն դիմում է դատարան՝ վիճարկելու Դանիել Իոաննիսյանի գործողությունները

Երևանի քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը Ընտրական օրենսգրքի խախտում է իրականացրել` հրավիրելով մամուլի ասուլիս: Հիշեցնենք, որ երեկ վերոնշյալ դիտորդական խմբի անդամները ասուլիս էին հրավիրել` բարձրաձայնելու ընտրակաշառքի դեպքերի մասին, սակայն ԲՀԿ անդամները տապալեցին այն:

«Այսօր մենք դիմելու ենք Վարչական դատարան պարոն Իոաննիսյանի գործողությունները վիճարկելու համար, հետամուտ ենք լինելու, որ բոլորն օրենքի առաջ լինեն պատասխանատու, որովհետև այն, ինչ ասում էր իմ հարգարժան գործընկերը, լռության օրը հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի դեմ, մենք իրավական դաշտում հետամուտ ենք լինելու»,- ասաց նա:

Անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում ԲՀԿ-ի շտաբում տեղի ունեցած խուզարկությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քարոզարշավի 12 օրերի ընթացքում ԲՀԿ ակտիվիստները հրավիրվել են ոստիկանության բաժանմունքներ առանց հիմքի. «12 օրվա ընթացքում իրենք այդպես էլ չկարողացան ներկայացնել մեկ անձի, ով ընտրակաշառք է բաժանում, և չեն էլ կարողանալու այն պարզ պատճառով, որ չկա ընտրակաշառք, սիրելի, հարգելի, ՀՀ հպարտ ոստիկանապետ, դիմում եմ ձեզ` կամ ներկայացնում եք կոնկրետ մեկ փաստ, կամ խնդրելու, հորդորելու եմ ձեզ, որ սուտ մատնության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկեք բոլոր նման անձանց»,- ասաց նա:

Պատգամավորի համոզմամբ՝ հնարավոր չէ գտնել մեկին, որը ԲՀԿ-ի անունից ընտրակաշառք է բաժանում:

Մեկնաբանություններ (1)

Մ.Գրիգորյան
Ի սերն Աստծո, հերիք է այս կնոջը խոսեցնեք: Որ կոճակը սեղմում ես, սրա ձայնն է լսվում՝ նույն բովանդակությամբ,նույն սպառնալիքներով ու շանտաժով: Երեկ համայն հայությունը տեսավ, թե ինչպես իր կուսակիցները ամենագռեհիկ կեցվածքով հարձակվում էին «անկախ դիտորդների» ասուլիսի կազմակերպիչների վրա: Հերիք է, հոգնեցինք, տիկին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter