HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Վիճաբանություն 10/22 ընտրատեղամասում. կինն ամուսնու հետ մտել է քվեախցիկ

Էրեբունի վարչական շրջանի 10/22 ընտրատեղամասում ակտիվ քվեարկություն է, երբեմն հերթեր են գոյանում:

Քիչ առաջ վեճ ծագեց հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ալեքսանյանի և ընտրողներից մեկի միջև: Պատճառն այն էր, որ կինը փորձել էր օգնել ամուսնուն և նրա հետ միասին մտել քվեախցիկ: Նախագահը զգուշացրեց դուրս գալ և չուղղորդել ընտրողին: Ընտրող տարեց տղամարդը բաց քվեաթերթիկով դուրս եկավ, ինչի պատճառով աղմուկ բարձրացրեց: Նախագահը ոստիկանություն հրավիրեց, ինչն ավելի սրեց իրավիճակը: Ընտրող կինը սկսեց սպառնալ հանձնաժողովի նախագահին` պնդելով, որ կարող է այնպես անել, որ նախագահը «կես ժամ հետո չլինի ընտրատեղամասում»: Նա հեռացավ ոստիկանների միջամտությունից հետո:

Լիլիթ Ալեքսանյանի փոխանցմամբ` կինը խոչընդում էր ընտրության բնականոն ընթացքը: «Եթե ընտրողը չունի միայնակ ընտրելու կարողություն, համաձայն Ընտրական օրենսգրքի` պետք է օգնող տրամադրվի, բայց միայն իմ տեղեկությամբ: Սակայն, տիկինն առանց ինձ զգուշացնելու մտավ ընտրախցիկ ու աղմուկ բարձրացրեց, երբ զգուշացրի հեռանալ»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Նա նաև հավելեց, որ 1807 ընտրող ունեցող տեղամասում ժամը 11-ի դրությամբ մասնակցել է 212 ընտրող: Տեղամասը գտնվում է «Թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում»: Նույն կենտրոնում է գտնվում նաև 10/23 ընտրատեղամասը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter