HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կենտրոնի 9/48 ընտրատեղամասում քվեարկել է ընտրողների 10 %-ը

Երևանի ավագանու ընտրություններին Կենտրոն համայնքի 9/48 ընտրատեղամասում 12:12-ի դրությամբ` մասնակցել  է 153 ընտրող: Քվեարկելու իրավունք ունեն 1589 մարդ: 

Հանձնաժողովի քարտուղար Լուսինե Թովմասյանը փոխանցեց, որ վստահված անձ ունեն 12 քաղաքական ուժերից 3-ը` «Իմ քայլը» դաշինքը, «Երկիր Ծիրանին» և «Հայ հեղափոխական դաշնակցություն»-ը: 

Վերջիններս հայտնում են, որ չնայած ընտրողների 10 տոկոսն արդեն քվեարկել է, բայց քաղաքացիները բավականին պասիվ են: Նրանք հույս են հայտնում, որ այս տեղամասում գոնե 50%-ը կքվեարկի:  

Դիտորդներից այս տեղամասում են «Ասպարեզ» լրագրողական ակումբի և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter