HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

9/16. «դեռ որևէ էքսցես չի գրանցվել»

9/16 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արա Կիլիչյանի փոխանցմամբ՝ քվեարկությունն ընթանում է առանց որևէ խախտումների և արտառոց դեպքերի: Դիտորդները, վստահված անձինք ընտրատեղամասում են, և ըստ նրա՝ «դեռ որևէ էքսցես չի գրանցվել»: Մեր այցի ժամանակ ընտրատեղամասում միայն երկու քաղաքական ուժի վստահված անձ կար՝ «Իմ քայլը» դաշինքից և «Ռեֆորմիստներ» կուսակցությունից:

Այս ընտրատեղամասում ընտրողների թիվը 1689 է, ժամը 11:00-ին ԿԸՀ-ին հայտնած տվյալների համաձայն՝ մոտ 225-ն արդեն քվեարկել է:

Նույն ընտրատեղամասի «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ Գագիկ Մանուկյանը նշեց, որ քվեարկությունն անցնում է հանգիստ, հանձնաժողովի նախագահը և անդամներն աշխատում են հանգիստ, որևէ բացասական բան չի կարող ասել, իսկ «ժողովուրդն էլ ակտիվ քվեարկության է գալիս»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter