Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեն ստացել է 7 հաղորդում
Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրության օրը առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում, ժամը 18-ի դրությամբ, ստացվել է 7 հաղորդում-ահազանգ։
Ինչպես հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը, ստացված հաղորդումներից 5-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ կրկնակի քվեարկության փորձին։
ՔԿ-ն ձեռնարկում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող նյութերում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել