HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարի թաղի ընտրատեղամասի դիմաց ոստիկանների թիվը զգալի էր

Սարի թաղի թիվ 70 դպրոցում տեղակայված է երկու ընտրատեղամաս՝ 10/05 և 10/06: Այստեղ, ի տարբերության մյուս ընտրատեղամասերի, նկատելի մեծ թվով ոստիկաններ կային: Մեր այցի պահին միայն 8 ոստիկան դարպասի դիմաց էր կանգնած: Վերջիններս դա բացատրեցին երկու տեղամասի առկայությամբ: Այստեղ նաև ոստիկանական մեքենա էր կայանել, որի ներսում ևս երկու ոստիկան կար:

10/06 տեղամասի հանձնաժողովի նախագահ Ներսես Քյոսայանի փոխանցմամբ՝ խախտումներ չեն արձանագրվել, ցուցակային անճշտություններ չեն եղել: Հանձնաժողովի ՀՅԴ-ական նախագահն ասում է, որ իրենց մոտ դիտորդները ևս որևէ խախտում չեն արձանագրել:

Այս ընտրատեղամասում 1958 ընտրողներից ժամը 18:45-ի դրությամբ ընտրել էր 730 հոգի: Այստեղ տեսողության խնդիր ունեցող 6 մարդ օգնություն է խնդրել: Ըստ Քյոսայանի՝ նրանք խոշորացույցով էլ չէին կարող տեսնել:

10/06-ում արձանագրվել է նաև անծանոթ մարդկանց առկայություն ուրիշի հասցեում, ըստ Քյոսայանի, սակայն գրանցվածները չեն մասնակցել քվեարկությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter