HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ստացվել է 23 հաղորդում՝ առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային ստորաբաժանումներում՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 23 նյութ՝ սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նշված 23 նյութերից 8-ն ստացվել է  ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, 4-ը՝  Էրեբունի ու Նուբարաշեն, 3-ական՝  Երեւան քաղաքի քննչական վարչությունում, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժիններում,  2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:

ՔԿ տարածքային ստորաբաժանումների վարույթում գտնվող նյութերը հիմնականում վերաբերում են կրկնակի քվեարկության փորձերին՝ 16, 7-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում առերևույթ ընտրական իրավունքի խախտման հատկանիշներ պարունակող հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter