HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ

Սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում (ժամը 08:00-ից մինչև 20:00-ն) ոստիկանությունում ստացվել են 84 իրավախախտման վերաբերյալ տեղեկություններ:

Ըստ տարածված մամուլի հաղորդագրության` ստացված տեղեկություններից 18-ը լուծվել է Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 66 իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում:

Ստացված տեղեկությունները վերաբերվում են՝ 11-ը ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, 23-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձի), 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 19-ը՝ ընտրացուցակների անճշտության, 1-ը՝ լցոնումների, 23-ը՝ այլ իրավախախտումների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter