HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դավթաշենի ևս 7 ընտրատեղամասերում ձայների ճնշող մեծամասնությամբ կրկին հաղթել է «Իմ քայլը» դաշինքը

Դավթաշեն վարչական շրջանի ևս 7 ընտրատեղամասերից «Հետք»-ին փոխանցեցին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների հաշվարկի վերաբերյալ տվյալներ: Թիվ 5/6, 5/8, 5/9, 5/10, 5/11, 5/12 և 5/13 ընտրատեղամասերում միասին վերցրած գրանցված էին 11363 ընտրող, որոնցից քվեարկությանը մասնակցել է 5496-ը կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի 48,36%-ը:

Ընտրության մասնակացած քաղաքացիներից 4463-ը իրենց ձայնը տվել են Հայկ Մարությանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի օգտին: Սա կազմում է քվեարկած քաղաքացիների 81.2%-ը: 

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: ԲՀԿ-ին նշված 7 ընտրատեղամասերում իրենց ձայնը վստահել են ընտրողների 5,91%-ը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորած «Լույս» կուսակցությունների դաշինքը եզրափակում է եռյակը: «Լույս»-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 5,07%-ը:

«Օրինաց Երկիր», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Երկիր Ծիրանի» կուսակցությունները համապատասխանաբար ստացել են՝ 1,78%, 1,45% և 1,1%, իսկ մնացած 6 քաղաքական ուժերը 1%-ից պակաս ձայներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավթաշենի 5/4 և 5/7 ընտրատեղամասերում ձայների բացարձակ մեծամասնությունը կրկին ստացել էր «Իմ քայլը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter