HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Նախնական հաշվարկով՝ «Իմ քայլը» հավաքել է 81.06 % ձայն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Երևանի քաղաքապետ է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը։ Նրա օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցածների 81.06 տոկոսը կամ 294 109 ընտրող:

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը հավաքել է 6.95 տոկոս ձայն: Երրորդում՝ «Լույս» դաշինքն է՝ 4.99%-ով:

Կան նախնական տվյալներ այն մասին, թե քաղաքական ուժերը որ վարչական շրջանում, որքան ձայն են հավաքել։

Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Հայկ Մարությանը Երևանի բոլոր վարչական շրջաններում քաղաքապետի այլ թեկնածուներին հաղթել է ձայների գերակշիռ մեծամասնությամբ։ Նրա օգտին վարչական շրջաններում քվեարկել է քվեարկությանը մասնակցածների 71-86 %-ը։ Մարությանն ամենաշատ ձայներ հավաքել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ նրա օգտին քվեարկել է քվերակությանը մասնակցածների 86․2 %-ը։

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի նախնական տվյալների՝ քվեարկությանը մասնակցել է Երևանում ընտրելու իրավունք ունեցողների 43․65 տոկոսը․ 848 343 ընտրողներից 370 323-ը։

Երևանի վարչական շրջաններից ամենաակտիվը Նորք-Մարաշն է եղել։ Այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցողների 47 տոկոսը։ Ամենապասիվը Էրեբունի վարչական շրջանն է, այստեղ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 40 տոկոսը։ Ընդհանրապես, բոլոր վարչական շրջաններում քվեարկության ակտիվությունը կազմել է 40-47 տոկոս։

Մեկնաբանություններ (1)

Գայանե
Հարգելի լրագրող, երեկ տեղի են ունեցել Երևանի ավագանու, այլ ոչ թե քաղաքապետի ընտրություններ։ Քաղաքապետին ընտրելու է ավագանին, և որքան էլ որ պարզ լինի այն, որ Հայկ Մարությանն է ընտրվելու, Ձեր հոդվածի վերնագիրն ու շեշտադրումներն այս առումով սխալ են։ Տարիներ շարունակ ավագանին ստորադասվել է քաղաքապետին և մարդկանց ընկալումներում անկարևոր մարմին է եղել, մինչդեռ իրականում ավագանին է տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմինը։ Առաջարկում եմ փոխել հոդվածի վերնագիրն ու ձևակերպումները՝ չխորցնելու համար այս թյուր ընկալումները։ Երեկ 81.06 % ձայն ստացել է «Իմ քայլը» դաշինքը, այլ ոչ թե Հայկ Մարությանը, իսկ քաղաքապետ դեռևս որևէ մեկը չի ընտրվել (նույնիսկ նախնական տվյալներով)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter