HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն» կուսակցության շնորհավորական ուղերձը՝ ազատ եւ օրինական ընտրությունների կայացման կապակցությամբ

«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հատկապես երեւանցիներին՝ Հայաստանի վերջին 23 տարվա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցած ազատ եւ օրինական ընտրությունների կապակցությամբ:

«Մենք երկար պայքարել էինք այս օրվա համար եւ անկախ թե ով հաղթեց այս ընտրություններում, սա կարող է դառնալ նոր սկիզբ մեր երկրի ժողովրդավարացման կայուն մի գործընթացի եւ երաշխիքը՝ նախկինին այլեւս երբեք չվերադառնալու:

Մենք նաեւ շնորհավորում ենք նախընտրական արշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին, հատկապես «Իմ քայլը» դաշինքնին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ պարոն Հայկ Մարությանին՝ այս կարեւոր միջոցառումը իրենց մասնակությամբ կայացնելու համար եւ ամենաբարին մաղթում նրանց բոլորին»,- ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter