HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակն այս շաբաթ փոփոխական է լինելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 6-7 աստիճանով:

Երևան քաղաքում սեպտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան' 32.30C (1977 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան' 5.60C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան' 18.70C

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter