HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

Սեպտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` պաշտպանության նախարարը տեսակցել է սեպտեմբերի 20-ին Արցախի ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահություն իրականացնելիս ծանր վիրավորում ստացած զինծառայող Արթուր Գևորգյանին, հետաքրքրվել նրա բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:

Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև զինծառայողի ծնողների հետ, վստահեցնելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահելու Արթուրի բուժման և հետագա սոցիալական աջակցության հարցերը:
ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է հոսպիտալում, հանդիպել բուժում ստացող այլ զինծառայողների, ՀՀ ԶՈւ ՌԲՎ պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի և զինվորական հոսպիտալի ղեկավարության հետ քննարկել զինծառայողների բուժման և հոսպիտալի աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter