HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկակ Արշամյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է Հայկակ Արշամյանի թեկնածությունը Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում՝ 3 տարի ժամեկտով:

Մրցութային հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի համար հայտերի ընդունման ժամկետն ավարտվել էր օգոստոսի 31-ին:

Ստացվել էր 42 հայտ 7 տարբեր երկրներից /Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան/: Ընտրող հանձնաժողովը, որում ընդգրկված էին Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը  և Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը, քննելով հավակնորդների գործերը, ս/թ սեպտեմբերի 10-ի նիստում նրանցից 12-ի հետ հարցազրույցի և հետխորհրդակցության արդյունքում հաղթող էր ճանաչվել պարոն Արշամյանը, որի թեկնածությունն  էլ առաջադրվել էր հոգաբարձուների խորհրդի հաստամանը:

լուսանկարը՝ Բուն TV-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter