HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ավագանիում «Լույս» դաշինքի ներկայացուցիչները

«Լույս» կուսակցությունների դաշինքը Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին կայացած արտահերթ ընտրություններում ստացել է 18112 քվե կամ քվեարկության մասնակիցների ձայների 4,99%-ը:

«Լույս» դաշինքի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Երևանի ավագանու անդամի մանդատը կստանձնեն Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը և Անի Սամսոնյանը: Հիշեցնենք, որ ընտրություններում «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էր:

Երևանի ավագանու ընտրություններում հաղթանակ էր տարել Հայկ Մարությանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը՝ ստանալով ձայների 81.06 %-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ Նաիրիա Զոհրաբյանի գլխավորությամբ զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ ստանալով քվեարկության մասնակիցների 6.95 %-ի ձայները:

Նշված երեք քաղաքական ուժերից բացի Երևանի ավագանիում այլ ուժեր ներկայացված չեն լինի:

Լուսանկարում ձախից աջ՝ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter