HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի հանգամանքները:

Կոմիտեն հայտնում է, որ 2018թ. սեպտեմբերի 25-ի՝ ժամը 12:05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցում թթվածնի գլանանոթ է պայթել և մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 12:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտորի աշխատակից, ով հայտարարել է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի թթվածնի կայանում թթվածնի գլանանոթի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել:

Անմիջապես դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի հետնամասում գործող, նույն ԲԿ-ին պատկանող թթվածնի արտադրամասիին կից լիցքավորման կետի հատակին հայտնաբերվել է թթվածնի արտադրամասի օպերատորի դին՝ բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով: Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ: Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter