HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն վերահաշվարկի միայն 1 դիմում է ստացել

Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի միայն 1 դիմում է ներկայացվել: Այս մասին հայտնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարելի էր ներկայացնել մինչև սեպտեմբերի 25-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում ստացած միակ դիմումը ներկայացվել է թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողով: Չնայած այն ներկայացվել է ոչ իրավասու անձի կողմից, թիվ 3 տարածքային ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկել է դիմումով պահանջվող թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները, և վերահաշվարկի արդյուքնում որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել:

Պաշտոնական հաղղորդագրության համաձայն՝ քվեարկության արդյունքների արձանագրությունների ուսումնասիրմամբ թիվ 8 տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկել է թիվ 8/33 ընտրական տեղամասի արդյունքները, որի արդյունքում արձանագրված տվյալների էական փոփոխություններ չեն արձանագրվել:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Մինչ այս պահը չի ներկայացվել նաև այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ որևէ դիմում:

Թվով 10 տարածքային ընտրական հանձնաժողովներից 9-ում ստացվել է մեկական դիմում-բողոք` բացառապես դիտորդական առաքելություն իրականացրած երկու հասարակական կազմակերպության և նրանց դիմումով հավատարմագրված դիտորդների կողմից:

Նշված դիմումների քննությունը կիրականացվի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter