HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Յունիբանկը և FMO-ն կին ձեռներեցներին կհատկացնեն 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում

«Յունիբանկ» ԲԲԸ-ն և FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակներում կին ձեռներեցներին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը երկու կազմակերպությունների միջև տեղի կունենա 2018թ.-ի հոկտեմբերին Նիդերլանդներում: Բիզնեսում կին ձեռներեցների ներգրավման միտումը Հայաստանում գնալով աճում է:

Ըստ վիճակագրական տվյալների, վարկավորման անհրաժեշտ պայմաններին համապատասխանող փոքր ձեռնարկությունների 22%-ը և միջին ձեռնարկությունների 15%-ը ղեկավարում են կանայք: Այդ միտումը առկա է բոլոր ուղղություններում, հատկապես` գյուղատնտեսության, առևտրի և ծառայությունների ոլորտում:

«Մենք ուրախ ենք FMO-ի հետ նման արդյունավետ համագործակցության համար: Այն հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը և նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը:Շուկայում կան լայն հնարավորություններ և աճի մեծ ներուժ, որը կնպաստի ՓՄՁ-ների հետագա զարգացմանն ու տեղական շուկայում մրցունակության բարձրացմանը: Մենք կարևորում ենք կին ձեռներեցների գործունեությունը և ուրախ ենք, որ FMO-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները հնարավորություն կտան Յունիբանկին նրանց առաջարկելու հենց իրենց պահանջմունքներին համապատասխան վարկատեսակներ: Մեր շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր Capital Locus ընկերությանը` միջոցների ներգրավման գործընթացը սահուն կերպով կազմակերպելու համար»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«FMO-ի ռազմավարության կայուն զարգացման գերակայություններից մեկը անհավասարության կրճատումն է: Մեր նոր գործընկեր Յունիբանկի կողմից Կանայք բիզնեսում վարկային ծրագրի իրականացումը կբարձրացնի կին ձեռներեցների զարգացման կարևորությունը Հայաստանի տնտեսության համար: Այն կնապստի նաև աշխատատեղերի ստեղծմանը և կխթանի կանանց ներգրավածությունը բիզնեսում: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Յունիբանկի հետ», - հավելեց FMO- ի Ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոխհուիզենը:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter