HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարին վերաբերող հարցեր

Արդարադատության  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավար Սաբինե Ռակոտոմալալային: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել UNICEF-ի կողմից իրականացվող այս ծրագիրը՝ նվիրված երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարին, նրանց իրավունքների պաշտպանությանը: Փոխնախարարը հանդես է եկել նաև  տվյալ ոլորտում ակտիվ համագործակցության առաջարկով և ընդգծել, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններում իրենց դերն ու նշանակությունն են ունեցել միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, շահագրգիռ անձինք: Սուրեն Քրմոյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը մշակում է խնդիրների լուծման օրենսդրական փաթեթ, սակայն այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ են նաև  հստակ գործիքներ և մեխանիզմներ: Փոխնախարարը անդրադարձել է նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով լուծումներ առաջարկող դրույթներին, երեխաների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության խնդիրներին, անչափահասների արդարադատությանը, իրավախախտում թույլ տված անչափահասների համար իրականացվող մի շարք աշխատանքներին:

Սաբինե Ռակոտոմալալան կարևորել է Հայաստանի մասնակցությունը երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով UNICEF-ի կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաև մատնանշել է այն ուղղությունները, որոնցով մասնավորապես նախատեսվում է աշխատել Արդարադատության նախարարության հետ:

Հանդիպման ընթացքում փորձի փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչպես նաև  անդրադարձ է կատարվել առցանց հարթակում երեխաների իրավունքների պաշտպանությանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter