ՊԲ մի շարք զորամասերում տեսչական ստուգումներ են կատարվում
Սեպտեմբերի 25-ից հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում ՊԲ մի շարք զորամասերում, հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, մեկնարկել են տեսչական ստուգումներ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ստուգումները նպատակ են հետապնդում ստուգել նշված կառույցների ունակությունները առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման առումով, ունենալ մարտական պատրաստականության իրական պատկերը, ինչը հնարավորություն կտա վերադասին ենթակա ստորաբաժանումներին խնդիրներ առաջադրելիս լինել առավել հասցեական և ուսումնական ծրագրերն ու զորքերի ամենօրյա գործունեությունը կյանքի կոչել արդյունավետության առավել բարձր ցուցանիշներով:
Տեսչական ստուգումների արդյունքում մասնավոր ուշադրության կենտրոնում են լինելու մարտական խնդիրների կատարման հետ կապված ոլորտները, ինչպես նաև հրամանատարական պատրաստության, թիկունքային ապահովման և զորքերի ծառայության հարցերը: Առանձին ուշադրություն է դարձվելու նաև զորամասերում առկա սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման ու շահագործման ուղղություններին, մասնավորապես մարտական պայմաններում այն գործարկելու անձնակազմի հմտություններին ու տեսական գիտելիքներին:
Տեսչական ստուգումները ՊԲ զորամասերում շարունակվում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել