HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԻՆ-ում ներկայացվել են Airbus ընկերության ուղղաթիռները

Այսօր ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպում է ունեցել Airbus ընկերության մաս հանդիսացող Airbus helicopters ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերությունը զբաղվում է ուղղաթիռների արտադրությամբ և վաճառքով, ինչպես նաև դրանց ընթացիկ սպասարկմամբ:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ ԱԻ նախարարի հետ հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ուղղաթիռները, որոնք հարմարեցված են դժվարամատչելի տեղանքներում փրկարարական աշխատանքների իրականացման, հրդեհաշիջման, տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման և արագ տեղափոխման համար:

Նախարար Ռոստոմյանը, հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, հետաքրքրվել է լեռնային հատվածներում ուժեղ քամու, ցածր ջերմաստիճանի պայմաններում ուղղաթիռների աշխատանքային, ինչպես նաև քաղաքային պայմաններում վայէջք կատարելու հնարավորությունների մասին:

Airbus helicopters ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց արտադրած ուղղաթիռների աշխատանքային հնարավորությունները և տեխնիկական բնութագիրը: Շնորհիվ իրենց փոքր չափերի, ուղղաթիռները հնարավորություն ունեն վայրէջք կատարել հնարավորինս փոքր ազատ մակերես ունեցող տարածքներում, աշխատել բարձր լեռնային գոտիներում, ցածր ջերմաստիճանի և ուժեղ քամու պայմաններում:

Ուղղաթիռների տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս շատ արագ, առանց ժամանակի էական կորստի պատրաստվել թռիչքի և հասնել դեպքի վայր, որը շատ էական է արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ:

Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարել է Airbus helicopters ընկերության ներկայացուցիչների հետ շարունակել քննարկումները ուղղաթիռների տեխնիկական հնարավորությունների, ինչպես նաև դրանց ձեռքբերման նպատակահարմարության և պայմանների շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter